Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ինչպե՞ս լավացնել հիշողությունը

Ինչպե՞ս լավացնել հիշողությունը

Հիշողությունը լավացնելուն կօգնեն հետևյալ 5 կարևորագույն պայմանները: 1. Սնվեք այնպիսի մթերքներով, որոնք մեծ քանակությամբ բուսաթելիկներ և քիչ քանակությամբ կենդանական ճարպեր են պարունակում: 2. Ամենօրյա սննդակարգ ներառեք այնպիսի մթերքներ, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում (E վիտամին): Դրանցից են, օրինակ, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի ձեթը, ընույզները, սերմերը և այլն: 3. Ամենօրյա սննդակարգ ներառեք սխտոր, ժենշեն, հազրեվարդ: 4. Խուսափեք ալյումին պարունակող դեղորայքից: Պետք է խուսափել նաև ալյումինե ամանների մեջ կերակուր պատրաստելուց. ալյումինը բացասաբար է ազդում աղեստամոքսային համակարգի, ինչպես նաև նյարդային համակարգի վրա: 5. Ակտիվ եղեք: Եվ խոսքը միայն ֆիզիկական ակտիվության մասին չէ: Անհրաժեշտ է մշտապես մարզել գլխուղեղը, հիշողությունը, ընդլայնել հետաքրքրությունների շրջանակն ու մտահորիզոնը: Երբեմն փոքրածավալ տեքստեր անգիր արեք, խաչբառեր և գլուխկոտրուկներ լուծեք, ինչու ոչ' օտար լեզու սովորեք և այլն. երբեք ուշ չէ սկսել:

Սկզբնաղբյուր. erkusov.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ